Այսօր: Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2019թ.
Աշնակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՆԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.01.21 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱՇՆԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ http://ashnak.am
Ողջունում ենք Ձեզ  Աշնակ  համայնքի  պաշտոնական կայքում: Այստեղ   Դուք  կարող  եք տեղեկանալ  այն ամենին, ինչ    տեղի  է  ունենում   համայնքում: Կայքում  ներկայացված  է  համայնքի  ներքին  կյանքը, մարզական  և   մշակույթային   անցուդարձը, համայնքի ղեկավարի, ավագանու  և  տեղական  ինքնակառավարման  մարմնի  ծավալած   գործունեությունը, ընդունված  որոշումները, առաջիկա ծրագրերը  և  այլն: Կայքի  տեղեկատվական   բազմազանության  նպատակն է  ... Մանրամասն
01.01.21 ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ես՝  Խաչիկ  Աշոտի  Տոնոյանս,  ծնվել  եմ  20.10.1984  թ.-ին:   1991-2001  թթ. հաճախել  եմ  Գևորգ Չաուշի  անվան  միջնակարգ  դպրոց:2007-2012 թթ   ընդունվել   և  ավարտել  եմ  Հայաստանի  Ազգային  Ագրարային Համալսարանը:2010-2012 թթ  աշխատել   եմ  Թալինի  Ազգային Վիճակագրական  Ծառայությունում:2012  թ.-ին  ընտրվել  եմ  Աշնակ համայնքի  ավագանի,իսկ  2016  թ.-ին  Աշնակ  համայնքի ղեկավարի  տեղակալ՝ մինչև  սույն  թվականի   սեպտեմբերի  18-ը:2016  թ. սեպտեմբերին ՏԻՄ ընտրության  ... Մանրամասն
21.09.19 ԱՇՆԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Խ. ՏՈՆՈՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԱՌԹԻՎ...

Սիրելի հայրենակիցներ շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ:
Ոսկետառ նոր էջ գրեց մեր ժողովուրդն իր պատմական հիշողության օրացույցում քսանութ տարի առաջ` այս օրը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մի ողջ ժողովուրդ գրեթե միաբերան հայտարարեց ի լուր աշխարհի, որ վերստանձնում է սեփական ճակատագիրը տնօրինելու բեռը, պատասխանատվությունը, պատիվը։
Սեպտեմբերի 21-ը մեր հավատի, մեր համոզմունքների ու մեր վստահության խորհրդանիշն է։

Շնորհավո՛ր տոնդ, անկախ ու ազատ Հայաստան:

16.09.19 ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Սուբվենցիոն ծրագրով Աշնակ համայնքում վերանորոգվում է խմելաջրի խողովակաշարը:
Աշխատանքների ավարտից հետո համայնքի 385 ընտանիք նախկին 2 ժամվա փոխարեն ջուր կունենա օրական 6 ժամ:
Ծրագրի ընդհանուր արժեքը 14մլն 239հազար դրամ է, որից համայնքի մասնակցությունը կազմել է 5մլն 695հազար, իսկ ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը՝ 8մլն 544հազար դրամ:
Խմելու ջրով բոլոր համայնքներն ապահովելը մարզի ղեկավարության համար առաջնային է: Համայնքներում առկա ջրամատակարարման մանր ու մեծ խնդիրները քայլ առ քայլ լուծվելու են:

01.09.19 ԱՇՆԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Խ. ՏՈՆՈՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԱՌԹԻՎ

«Սիրելի մանկավարժներ, դպրոցականներ, ուսանողներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ
Շնորհավորում եմ Ձեզ` սեպտեմբերի մեկի, նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է: Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում բոլոր դպրոցականներին և հատկապես մեր առաջին դասարանցիներին և առաջի կուրսեցիներին: Ցանկանում եմ, որ գիտելիք ստանալու խանդավառությունն ու բարձր տրամադրությունը նրանց ուղեկցի ուսումնառության բոլոր տարիներին:
Մաղթում եմ բոլորին արգասաբեր ուսումնական տարի ...

07.08.19 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 7-ՐԴ ԽԱՂԵՐ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հատուկ հրավերով խաղերի բացման հանդիսավոր շքերթին Թալին համայնքի պատվիրակության կազմում մասնակցում էր Աշնակի «Սասուն» պարային համույթը:Աշնակ համայնքի, հանձինս համայնքի ղեկավար Խ. Տոնոյանի անունից մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում 
կոմիտեի անդամներից՝ հանձինս կոմիտեի փոխնախագահ Ռոլանդ Շառոյանից:

01.06.19 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀՈՒՆԻՍԻ 1

Սիրելի երեխաներ, սրտանց շնորհավորում ենք ձեզ աշխարհի թերևս ամենապայծառ ու լուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:Լինեք առողջ ու երջանիկ:Թող ձեր դեմքից երբեք չպակասի անհոգ ժպիտը:Ապրեք խաղաղ երկնքի տակ...

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Հայաստանի համայնքներ ԱՇՆԱԿ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Աշնակ փողոց Վրեժ Իսրայելյան,շենք 43

(093)995477

ashnak.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՆԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner