Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2019թ.
Աշնակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՆԱԿ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշումներ N 4-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշնակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշնակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Աշնակ, (093)995477, ashnak.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունվարի 2019 թվականի N 4-Ա

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ և ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 18-րդ հոդվածի  1-ին մասի  18-րդ կետով, <Տեղական տուրքերի և վճարների մասին> ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջներով համայնքի ավագանին

ՈՐՈՇԵՑ

Սահմանել Աշնակ համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը ըստ հետևյալի.

1. Համայնքի տարածքում շենք-շինությունների թույլտվության համար՝

ա) ) մինչեւ 150 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաեւ մինչեւ 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական եւ արտադրական նշանակության շենքերի եւ շինությունների համար 10000/տաս հազար/ դրամ:

բ) մինչեւ 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաեւ մինչեւ 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական եւ արտադրական նշանակության շենքերի եւ շինությունների համար 15000 /տասնհինգ հազար/ դրամ:

2. Ոգելից եւ ալկոհոլային խմիչքի, ծխախոտի վաճառքի թույլտվության համար յուրաքանչյուր եռամսյակի համար՝

ա)  մինչեւ 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 6000  /վեց հազար/ դրամ :

բ) 26-ից մինչեւ 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 12000  /տասներկու հազար/ դրամ :

գ) 51-ից մինչեւ 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 14000  /տասնչորս հազար/ դրամ :


Կողմ -7

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՂԱԶԱՐ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ ԱՌԱՔԵԼ

ՏՈՆՈՅԱՆ ՏԱԼՎՈՐԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ՏՈՆՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՆԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner